Վենսան Կոմպանին կմնա «Բարնլիի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Բելգիացին արդեն տեղեկացրել է ակումբի ղեկավարությանն իր որոշման մասին, հայտնում է The Sun-ը։
Կոմպանին, ով «Բարնլիին» ժամանակից շուտ դուրս բերեց Պրեմիեր լիգա, առաջարկներ ուներ «Չելսիի» և «Տոտենհեմի» կողմից, սակայն որոշեց շարունակել համագործակցությունը «Բարնլիի» հետ:
«Բարնլիի» ղեկավարները շտապել են աջակցել Կոմպանիին՝ խոստանալով ամառային տրանսֆերային պատուհանի շամանակ նոր խաղացողներ գնել:
«Բարնլին» Չեմպիոնշիփում չեմպիոնությունը կարող է ապահովել ապրիլի 25-ին՝ «Բլեքբերնի» հետ խաղում։