«Արսենալի» կիսապաշտպան Էնսլի Մեյթլենդ-Նայլսը, ով 2022/23 մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Սաութհեմփթոնում», ամռանը կլքի լոնդոնյան ակումբը։
25-ամյա այս ֆուտբոլիստը The Athletic-ին տված հարցազրույցում ասել է, որ պայմանագիրն «Արսենալի» հետ կավարտվի հունիսի 30-ին։
«Դա հիանալի ճամփորդություն էր, բայց այն ավարտվեց: Ժամանակն է նորից սկսելու և նոր տուն գտնելու: Ես անհամբեր սպասում եմ դրան»:
Անգլիացին նաև նշել է, որ պատրաստ կլինի մնալ «Սաութհեմփթոնում», եթե ակումբն իրեն առաջարկ անի.
«Սաութհեմփթոնն» ինձ միշտ լավ ակումբ է թվացել: Նրանք միշտ լավ ֆուտբոլ են ցուցադրել՝ «Արսենալի» ոճով։ Սա հիանալի ակումբ է, որտեղ կարող ես առաջադիմել և խաղային րոպեներ ստանալ: Իհարկե, եթե նրանք առաջարկեն, ես մեծ հաճույքով կմնամ»: