«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետ իր հարաբերությունների մասին:
«Մեր հարաբերությունները Արտետայի հետ փոխվել են, քանի որ նա Լոնդոնում է, իսկ ես՝ Մանչեսթերում, մենք այնքան էլ հաճախ չենք տեսնում միմյանց։ Նա զբաղված է, ես նույնպես զբաղված եմ, բայց այն ջերմությունն ու հարգանքը, որը ես տածում եմ նրա հանդեպ, հավերժ կմնա:
«Արսենալը» գնաց «Էնֆիլդ» («Լիվերպուլի» տնային մարզադաշտ՝ հեղ․) և հասավ արդյունքի, որը հեշտ չէ։ Իսկ երբ խաղում ես «Վեսթ Հեմի» նման թիմերի դեմ, որոնք պայքարում են գոյատևման համար, քեզ համար նույնպես դժվար կլինի, ինչպես բոլորի համար: Բոլորը պայքարում են ինչ-որ բանի համար՝ լինի դա Չեմպիոնների լիգա, Եվրոպա լիգա, թե գոյատևում: Դժվար է, և միավորներ կորցնելը, իհարկե, կարող է պատահել նաև մեզ հետ: Դրական իմպուլսը կարող է ավարտվել, մենք կարող ենք պարտվել։ Գիտեմ, թե որքան դժվար է լինելու»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
























































