«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է Անգլիայի գավաթի առաջիկա եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայանալիք խաղի մասին:
Մանչեսթերյան թիմերի եզրափակիչ հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ հունիսի 3-ին։ Հանդիպումը կկայանա Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։ «Հիանալի եզրափակիչ է լինելու, բայց նախ պետք է կենտրոնանալ այլ բաների վրա: Հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելը կարևոր է։ Հինգշաբթի և կիրակի մենք պետք է նորից լավ դրսևորենք մեզ։
Այս մրցաշրջանում մենք այնքան հաճախ ենք ցույց տվել, որ կարող ենք դա անել: Սա ցույց է տալիս այս թիմի բնավորությունն ու ամբիցիաները»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Հիշեցնենք, որ Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց «Բրայթոնին»: «Մանչեսթեր Սիթին» իր հերթին հաղթեց «Շեֆիլդին» և դուրս եկավ եզրափակիչ։
























































