Կիրակի օրը «Տոտենհեմը» ԱՊԼ-ի հերթական տուրի շրջանակում հյուրընկալվելիս 1-6 հաշվով պարտվեց «Նյուքասլին»։
Լոնդոնյան ակումբի ղեկավարությունն այս արդյունքից հետո դիտարկում է Քրիստիան Ստելինիին թիմի մարզչի ժամանակավոր պաշտոնից հեռանալու տարբերակը։ Այս մասին հայտնում է Athletic-ը։
Ստելինին ժամանակավորապես գլխավորեց «Տոտենհեմը» մարտի վերջին՝ Անտոնիո Կոնտեի հրաժարականից հետո։ Այնուամենայնիվ, թիմի արդյունքները չեն բարելավվել, և թիմը կանգնած է Չեմպիոնների լիգայի գոտում չհայտնվելու առջև:
Աղբյուրի համաձայն՝ Ռայան Մեյսոնը, ով այժմ օգնում է Ստելինիին, կարող է դառնալ «Տոտենհեմի» նոր ժամանակավոր մարզիչ։