Լոնդոնի «Չելսին» մոտ է Մաուրիսիո Պոչետինոյին՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելուն։
Ինչպես հայտնում է The Guardian-ը, արգենտինացի մասնագետը ֆավորիտ է «Բավարիայի» նախկին մարզիչ Յուլիան Նագելսմանի՝ ամգլիական ակումբի հետ պայմանագիր կնքելուց հրաժարվելուց հետո։ Հաղորդվում է, որ Լոնդոնում աճում է վստահությունը, որ Պոչետինոյի հետ բանակցությունները հաջողությամբ կավարտվեն՝ «Չելսիի» նոր սեփականատերերի հետ մի քանի հաջող հարցազրույցներից հետո:
Այնուամենայնիվ, Մաուրիսիոյի հետ գործարքը դեռ համաձայնեցված չէ, ուստի Թոդ Բոուլին և նրա շրջապատը չեն բացառում այլ թեկնածուների հրավիրելու հնարավորությունը՝ Պոչետինոյի հետ բանակցությունների ձախողման դեպքում։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Չելսին» աշխատանքից հեռացրել էր նախ Թոմաս Տուխելին, իսկ հետո՝ Գրեհեմ Փոթերին։ Մինչև մրցաշրջանի ավարտը թիմը կգլխավորի լոնդոնյան ակումբի լեգենդ Ֆրենկ Լեմպարդը։