«Տոտենհեմի» նախկին պաշտպան Դենի Ռոուզը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Նյուքասլ Յունայթեդից» կրած ջախջախիչ պարտության մասին։ Հանդիպումն ավարտվել է 6-1 հաշվով՝ հօգուտ «Նյուքասլի»։
«Շատ սխալներ եղան այդ խաղում։ Ամբողջ հանդիպման ընթացքում մտածում էի՝ ինչո՞ւ եմ ես գործազուրկ»,- մեջբերում է ֆուտբոլիստին BBC Sport-ը։
32-ամյա խաղացողը ներկայումս ազատ գործակալի կարգավիճակ ունի: Նրա վերջին ակումբը եղել է «Ուոթֆորդը»:
Պրեմիեր լիգայի 32 տուրից հետո «Տոտենհեմը» 53 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ Լոնդոնցիները 6 միավորով հետ են չորրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդից»: