«Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը ցանկանում է հաջորդ մրցաշրջանում աշխատել «Տոտենհեմում»։ Այս մասին հայտնում է Sport Bild-ը։
Աղբյուրի համաձայն՝ անգամ երեկ «Նյուքասլից» կրած պարտությունը (1-6) Անգլիայի առաջնության 32-րդ տուրի խաղում գերմանացուն հետ չի պահում անգլիական ակումբը գլխավորելու ցանկությունից։
«Տոտենհեմը» մասնագետի նկատմամբ անմիջապես հետաքրքրություն դրսևորեց այն բանից հետո, երբ Նագելսմանը հեռացավ «Բավարիայից» և ցանկանում էր այս մրցաշրջանում տեսնել նրան գլխավոր մարզիչ՝ ցանկանալով պահպանել իր տեղը Պրեմիեր լիգայի լավագույն քառյակում: Սակայն Նագելսմանը, ի պատասխան լոնդոնյան ակումբի խնդրանքի, ասել է, որ ցանկանում է կարճ ընդմիջում վերցնել կարիերայում, այլ ոչ թե անմիջապես նոր ակումբ գլխավորել։
35-ամյա մասնագետը նաև իր մեծ ցանկությունն է հայտնել նոր մրցաշրջանում գլխավորել անգլիական ակումբը Հաղորդվում է, որ նա կենտրոնացած է միայն այս տարբերակի վրա և կամաց-կամաց պատրաստվում է նշանակմանը, բանակցում է և պլանավորում տրանսֆերները:
Մարտի 24-ին «Բավարիան» հայտարարեց Յուլիան Նագելսմանի հեռանալու մասին։ Նրան փոխարինեց Թոմաս Տուխելը, ով ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականի ամառ։
























































