Երևանում երեկ՝ ապրիլի 23-ին, ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Մրցումային վերջին օրը Հայաստանն ուներ երեք ներկայացուցիչ։
Առաջինը մրցահարթակ էր դուրս եկել կանանց 87+ կգ քաշային կարգում հանդես եկող Ջուլիետա Ավանեսյանը: Նա երկամարտի 211 կգ արդյունքով (95+116 կգ) զբաղեցրել է 9-րդ տեղը: Տղամարդկանց գերծանր քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Սիմոն Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր։
Երևանում կայացած Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Մարզահամերգային համալիրում 4418 հանդիսական է ներկա, ինչը ռեկորդային է Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ:
Հայաստանը թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ երկամարտում նվաճած 13 մեդալով: Հայաստանի ներկայացուցիչները երկամարտում նվաճել են 4 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե մեդալ:
Մրցումային վերջին օրը՝ լուսանկարներով
📷 Լուսանկարները՝ մրցաշարի մամուլի ծառայություն