Անգլիական Չեմպիոնշիփի պաշտոնական կայքում հայտնի են դարձել EFL Awards 2023-ի հաղթողները։
Այսպիսով, Վենսան Կոմպանին ճանաչվել է Չեմպիոնշիփի այս մրցաշրջանի լավագույն մարզիչ։ «Բարնլին» 37-ամյա բելգիացու գլխավորությամբ ժամանակից շուտ դուրս եկավ Պրեմիեր լիգա։
Մրցանակի համար պայքարում Կոմպանին առաջ է անցել Մայքլ Կարիկից (Միդլսբրո) և Մարկ Ռոբինսից (Քովենթրի)։
«Դա երկար ճանապարհ էր, և ես շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր օգնել են ինձ: Ինձ դուր էր գալիս ճանապարհի յուրաքանչյուր քայլը, քանի որ շրջապատված էի մարդկանցով, ովքեր աջակցում էին ինձ»,- ասել է Կոմպանին:
























































