Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչում ՄՅՈՒ-ն հյուրընկալվել էր «Բրայթոնին»։
Հանդիպման հիմնական ժամանակում թիմերից ոչ մեկին չհաջողվեց գրավել մյուսի դարպասն, ու խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որի ընթացքում ևս գոլեր չարձանագրվեցին։ Հերթը հասավ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարին, որի ժամանակ ավելի ամուր էին հյուրերի նյարդերը։
Այսպիսով, ՄՅՈՒ-ն հաղթանակ տարավ ու կխաղա մրցաշարի եզրափակիչում։ Մրցակիցը կլինի «Ման Սիթին»։
Անգլիայի գավաթի պատմության մեջ առաջին անգամ եզրափակչում կհանդիպի երկու թիմ Մանչեսթերից։