Այսօր Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Նյուքասլը» սեփական հարկի տակ ընդունել է «Տոտենհեմին»։
Հանդիպումը մեկնարկել է քիչ առաջ՝ 17։00-ին։ Արդեն 10-րդ րոպեի դրությամբ տանտերերը հաշվի մեջ առջևում են 3-0 հաշվով։
Դուբլ է ձևակերպել Մերֆին, ևս մեկ անգամ աչքի է ընկել Ժոելիտոնը։
Նշենք, որ թիմերը հարևաններ են մրցաշարային աղյուսակում։ «Նյուքասլը» 4-րդն է մրցաշարային 56 միավորով, իսկ «Տոտենհեմը» 5-րդը 53 միավորով։ Երկու թիմերն էլ պայքարում են Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար։
























































