Շաբաթ օրը՝ ապրիլի 22-ին, կայացավ NBA-ի Արևելյան կոնֆերենցիայի փլեյ-օֆֆի առաջին փուլի՝ «Բրուքլին Նեթս»-«Ֆիլադելֆիա» չորրորդ հանդիպումը։
Հանդիպումն ավարտվեց «Ֆիլադելֆիայի» հաղթանակով 96։88 հաշվով։
Ֆիլադելֆիան ներկայացնող թիմն ընդհանուր 4-0 հաշվով հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ և դարձավ Արևելյան կոնֆերենցիայի կիսաեզրափակչի առաջին մասնակիցը:
Վերջին անգամ «Ֆիլադելֆիան» փլեյ-օֆֆի սերիայում չոր հաղթանակ էր տարել 1991 թվականին: