Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին խոսել է «Մանչեսթեր Սիթիի» գոլահար Էրլինգ Հոլանդի մասին՝ համեմատելով նորվեգացուն 35-ամյա արգենտինացի Լիոնել Մեսսիի հետ։
«Հոլանդն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Մեսսի՞․․․ Լիոնելը ևս մեծագույն ֆուտբոլիստ է, սակայն այս պահին ոչ ոք չի գերազանցում Էրլինգին:
Նա լավագույնն է աշխարհում, միայն տեսեք նրա թվերն ու ելույթները»,- ասել է Ռունին The Times-ին տված հարցազրույցում:
Այս մրցաշրջանում Հոլանդը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 48 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Մեսսին 36 խաղում խփել է 20 գոլ և կատարել 19 արդյունավետ փոխանցում։
























































