Հարի Մագուայրի ծառայություններով հետաքրքրված են իտալական միանգամից մի քանի թոփ ակումբներ։
Ֆուտբոլիստի տրանսֆերի համար կպայքարեն «Յուվենտուսը», «Միլանը» և «Ինտերը», հայտնում է 90min-ը:
«Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է ազատվել պաշտպանից այս ամառ։ Ֆուտբոլիստից դժգոհելու մարզչական շտաբի գլխավոր պատճառը Մագուայրի՝ կարճ փոխանցումով պաշտպանությունից դուրս գալու ոչ տպավորիչ խաղն է:
Սպասվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կհամաձայնի 20 միլիոն եվրո փոխհատուցմանը տրանսֆերի դիմաց։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2024 թվականին։
























































