Յուլիան Նագելսմանը «Չելսիի» առաջարկը մերժելուց հետո կարող է գլխավորել մեկ այլ լոնդոնյան ակումբ։
«Բավարիայի» նախկին մարզիչն այժմ կենտրոնացած է «Տոտենհեմի» հետ բանակցությունների վրա, հայտնում է Sport Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը:
Նագելսմանը կարող է գլխավորել ակումբը, ում հրավերն ավելի վաղ մերժել էր Թոմաս Տուխելը, ով էլ իր հերթին փոխարինել է Յուլիանին մյունխենյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։
«Տոտենհեմն» ավելի վաղ պաշտոնանկ էր արել Անտոնիո Կոնտեին: Քրիստիան Ստելինին մինչև մրցաշրջանի ավարտը կմնա գլխավոր մարզչի պաշտոնակատար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նագելսմանը հրաժարվել է «Չելսիի» առաջարկից։ Նա ցանկանում է ղեկավարել «ամուր հիմքով» հստակ նախագիծ։
























































