«ՌԲ Լայպցիգի» նախկին գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը խոսել է հարձակվող Քրիստոֆեր Նկունկուի ապագայի մասին։
Ավելի վաղ միջազգային լրատվամիջոցները հայտնում էին, որ խաղացողը նախնական համաձայնության է եկել «Չելսիի» հետ։
«Ես փոքր մասնակցություն ունեցա Քրիստոֆերի՝ «Լայպցիգ» տեղափոխության հարցում։ Ինձ համար Նկունկուն այժմ լավագույն հարձակողական ոճի կիսապաշտպաններից է, ով, իմ կարծիքով, շատ շուտ է որոշել գնալ «Չելսի»։ Պատկերացնու՞մ եք, որ նման հիանալի խաղացող գա մի ակումբ, որը գտնվում է այն տեղում, որտեղ «Չելսին» է այժմ գտնվում: Անձամբ այս որոշումը ցավեցնում է իմ սիրտը: Եթե ես նրա խորհրդականը կամ հայրը լինեի, հիմա շատ անհանգստացած կլինեի»,- Ռանգնիկի խոսքերն է մեջբերում ZDF-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը «Լայպցիգի» կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
























































