«Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հրաժարվել է մարզել «Չելսին» մեկ պարզ պատճառով:
Ըստ լրագրող Քերի Հաուի՝ գերմանացի մասնագետը կարծում է, որ լոնդոնյան ակումբի նախագիծն անհամոզիչ է։
Նագելսմանը ցանկանում էր գլխավորել թիմ, որն ունի ապագայի հստակ և արդյունավետ ռազմավարություն: Բանակցությունների ընթացքում Յուլիանն այնպիսի տպավորություն է ստացել, որ «Չելսիի» նախագիծը չի համապատասխանում իր տեսլականին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսիի» նոր մարզչի պաշտոնի ֆավորիտը այժմ Մաուրիսիո Պոչետինոն է, ով անցյալ ամառ ֆրանսիական ՊՍԺ-ից հեռացվելուց հետո մեկ տարի է, ինչ չի աշխատում։
























































