Գարի Լինեկերը կատակով է մեկնաբանել «Արսենալի» ոչ-ոքին «Սաութհեմփթոնի» դեմ խաղում (3-3):
Չեմպիոնական մրցավազքի մասին Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը չի խոսել: Լինեկերն ակնարկել է, որ ակումբն այժմ շատ հեռու է նման առաջադրանքներից։
«Դեռևս ենթադրում եմ, որ «Արսենալը» կավարտի մրցաշրջանը լավագույն քառյակում»,- գրել է Լինեկերը։

«Արսենալը» ներկայումս գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը՝ հինգ միավորի տարբերությամբ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ: Միաժամանակ, մանչեսթերյան ակումբը մրցակցից երկու հանդիպում քիչ է անցկացրել։
























































