Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Չելսիից» կարող են հեռանալ միանգամից 6 ֆուտբոլիստներ։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Չելսիի» ղեկավարությունը որոշել է տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել մի շարք ֆուտբոլիստների։
Այս ցուցակում են Հակիմ Զիեշը, Ռուբեն Լոֆտուս-Չիկը, Քրիստիան Պուլիշիչը, Քոնոր Գալահերը, Պիեր-Էմերիկ Օբամեյանգը և Մեյսոն Մաունթը: Այսպիսով, լոնդոնյան ակումբը ցանկանում է տեղավորվել ֆինանսական ֆեյր-փլեյի մեջ։
«Չելսին» այս մրցաշրջանում 31-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում ընդամենը 11-րդն է։
























































