Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի խաղում «Արսենալը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Սաութհեմփթոնի» հետ։
Հանդիպումն ավարտվել է 3-3 հաշվով։ Արդեն 14-րդ րոպեին լոնդոնցիները երկու գնդակով հետ էին հաշվի մեջ կիսապաշտպաններ Կարլոս Ալկարասի և Թեո Էրնանդեսի դիպուկ հարվածներից հետո։ 20-րդ րոպեին «Արսենալի» հարձակվող Գաբրիել Մարտինելին մեկ գոլ խփեց, սակայն երկրորդ խաղակեսի միջնամասում կարմիր-սպիտակները երրորդ անգամ բաց թողեցին գոլ պաշտպան Չալետա-Ցարից։
88-րդ րոպեին դաշտի տերերը կիսապաշտպան Մարտին Էդեգորի ջանքերով կրկին կարողացան կրճատել հաշվի տարբերությունը։ Իսկ արդեն ավելացված ժամանակում կիսապաշտպան Բուկայո Սական ոչ-ոքի պարգևեց «Արսենալին»:
Միկել Արտետայի թիմը վաստակել է 75 միավոր և շարունակում է գլխավորել Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ 5 միավորով առաջ անցնելով «Մանչեսթեր Սիթիից»։ Միաժամանակ «քաղաքաբնակները» երկու հանդիպում պակաս են անցկացրել։ Նշենք, որ «Արսենալը» ԱՊԼ-ի երրորդ հանդիպումն անընդմեջ ոչ-ոքի է խաղացել:
























































