«Բարսելոնան» պայմանագիր է առաջարկել «Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյին։ Այս մասին հայտնում է Football Insider-ը:
31-ամյա բրազիլացին ավելի վաղ հաստատել էր, որ կհեռանա «Էնֆիլդից» մրցաշրջանի ավարտից հետո, երբ կավարտվի իր պայմանագրի ժամկետը՝ վերջ տալով «Լիվերպուլի» հետ ութամյա համագործակցությանը:
Ենթադրվում է, որ Ֆիրմինոն շահավետ առաջարկ ունի նաև Սաուդյան Արաբիայի ակումբից:
























































