«Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է լուրերն այն մասին, որ առաջարկ է ստացել գլխավորել «Չելսին», սակայն հրաժարվել է։
«Ինչ-որ բանից հրաժարվելու համար նախ պետք է ինչ-որ բան խոստանալ»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում Sky Sport Germany-ն։
Այժմ այդ պաշտոնի ֆավորիտներ են համարվում Մաուրիսիո Պոչետինոն և Վենսան Կոմպանին: Վերջինս ընթացիկ մրցաշրջանում «Բարնլիին» ժամանակից շուտ բերեց Պրեմիեր լիգա։
























































