Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պոկում վարժությունից հետո Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Դավիթ Հովհաննիսյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում:
Դավիթ Հովհաննիսյանը առաջին մոտեցմամբ գլխավերևում պահել է 165 կգ կշռող ծանրաձողը, երկրորդ մոտեցմամբ պոկել է 170 կգ, իսկ երրորդ մոտեցմամբ՝ 172 կգ կշռող ծանրաձողերը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արա Աղանյանն այս վարժության արդյունքում ապահովել է փոքր բրոնզե մեդալ՝ 165 կգ արդյունքով:
Քիչ անց կմեկնարկի հրում վարժությունը: Հայ ծանրորդները նախնական 205 կգ են պատվիրել: