Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, 81 կգ քաշային Լիանա Գյուրջյանը Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության պոկում վարժությունից հետո 9-րդ տեղում է:
Գյուրջյանը հաջող է կատարել միայն երկրորդ մոտեցումն ու գլխավերևում պահել 95 կգ կշռող ծանրաձողը: Երրորդ մոտեցման համար հայ մարզուհին 99 կգ էր պատվիրել, սակայն չի կարողացել այն հաջող կատարել:
Այս վարժությունից հետո առաջատարը Ուկրաինայի ներկայացուցիչ Իրինա Դեկհան է՝ 123 կգ կշռող ծանրաձողը: Երկրորդ տեղում մոլդովացի Ելենա Էրիգինան է՝ 104 կգ արդյունքով, իսկ եռյակը եզրափակել է Թուրքիայի ներկայացուցիչ Դիլարա Նարինը՝ 101 կգ:
Քիչ անց կմեկնարկի հրում վարժությունը: