«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է թիմում պահել Մարսել Զաբիտցերին, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բավարիային»։
Ավստրիայի հավաքականի 29-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի համար մյունխենցիները մրցաշրջանի ավարտին կպահանջեն մոտ 25 մլն ֆունտ ստեռլինգ, հայտնում է Caught Offside-ը։
Մանկունիանցիները ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը վարձավճարով պայմանագիր են կնքել Զաբիտցերի հետ:
«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում բոլոր մրցաշարերում մրցաշրջանի 13 հանդիպումներում կիսապաշտպանը խփել է 3 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։
























































