Հայաստանի բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Քալամյանը կարող է գլխավորել NBA-ի «Դետրոյթ Փիստոնս» ակումբը:
NBA-ի ներկայացուցիչ «Դետրոյթ» ակումբը պատրաստվում է հայ մասնագետի հետ այս շաբաթ բանակցություններ անցկացնել, հայտնում է ESPN-ի լրագրող Ադրիան Վոյնարովսկին:
2021 թվականի հունիսի 16-ին Քալամյանը նշանակվել էր «Դետրոյթի» գլխավոր մարզչի օգնական։ 2022 թվականի հունվարի 20-ին Քալամյանը ստանձնել է Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։
Ռեքս Քալամյանը մարզչական կարիերան սկսել է 1990-ականներին: Քալամյանը որպես մարզչի օգնական աշխատել է «Էլաք» (1990–1992), «Լոս Անջելես Քլիպերս» (1995–2003, 2018–2020), «Դենվեր Նագեթս» (2004–2005), «Մինեսոտա» (2005–2007), «Սակրամենտո Քինգս» (2007–2009, 2020-2021), «Օքլահոմա Սիթի» (2009–2015), «Տորոնտո Ռափթորս» (2015–2018) և «Դետրոյթ Փիստոնս» ակումբներում: