Բասկետբոլի ազգային ասոցիացիան որոշել է NBA-ի 2022/23 կանոնավոր մրցաշրջանի լավագույն պաշտպանին:
Կանոնավոր մրցաշրջանի լավագույն պաշտպան է ճանաչվել «Մեմֆիսի» բասկետբոլիստ Ջարեն Ջեքսոնը։
Ջեքսոնն իր ակումբի պատմության մեջ երկրորդ խաղացողն է, ով արժանացել է այս մրցանակին:
2013 թվականին «Մեմֆիսի» կենտրոնական Մարկ Գազոլը ևս ճանաչվել էր NBA-ի լավագույն պաշտպան։