Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 67 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ է դուրս եկել Գոռ Սահակյանը:
Պոկում վարժությունից հետո Սահակյանն առաջատար է: Եվրոպայի երիտասարդական առաջնութան կրկնակի չեմպիոնն առաջին մոտեցմամբ բարձրացրեց 140 կգ-անոց ծանրաձողը: Երկրորդ մոտեցմամբ Սահակյանը գլխավերևում պահեց 145 կգ կշռող ծանրաձողը:
Հայ ծանրորդի հետ այս վարժությունում ոսկե մեդալի համար պայքարում էր Թուրքիայի ներկայացուցիչը, սակայն նա երրորդ մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել 146 կգ-անոց ծանրաձողն ու 141 կգ արդյունքով գրավեց պոկում վարժության երկրորդ տեղը: Սահակյանը երրորդ մոտեցմամբ փորձեց բարձրացնել 147 կգ-ը, սակայն չկարողացավ ու 4 կգ-ի առավելություն ունեցավ թուրք ծանրորդի նկատմամբ:
Այս վարժությունում 3-րդ տեղը գրավեց իսպանացի Հերնանդես Խուանը: