Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում այսօր մեկնարկում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Առաջինը պայքարի դուրս կգան ազատ ոճային ըմբիշները:
Այսօր՝ մրցումային առաջին օրը, Հայաստանը կունենա 5 ներկայացուցիչ:
Մանվել Խնձրցյանը (57 կգ) պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ ուժերը կչափի Բուլղարիայի ներկայացուցիչ Գեորգի Վանգելովի հետ, Վազգեն Թևանյանը (65 կգ) 1/8 եզրափակչում կգոտեմարտի Իսրայելի ներկայացուցիչ Ջոշուա Ստյուարտ Ֆինեսիլվերի հետ, Արման Ավագյանը (79 կգ) նույն փուլում կհանդիպի Միխայիլ Իլիև Գերգիևի հետ, Սերգեյ Սարգսյանը (97 կգ) կգոտեմարտի գերմանացի Էրիկ Սվեն Տիելեի հետ: Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակչից, որտեղ կմրցի կա՛մ սլովակ, կա՛մ մոլդովացի ըմբիշի հետ:
Եվրոպայի առաջնությունը կտևի մինչև ապրիլի 23-ը: Ազատ ոճայիններից հետո մրցագորգը կտրամադրվի հունահռոմեական ոճի ըմբիշներին:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Արսեն Հարությունյանը (61 կգ) և Հրայր Ալիխանյանը (74 կգ):