Ապրիլի 15-ի գիշերը տեղի է ունեցել Արևելյան Կոնֆերենցիայի «Մայամի Հիթ» — «Չիկագո Բուլս» հանդիպումը։
Հանդիպումն ավարտվեց «Հիթի» հաղթանակով 102:91 հաշվով։ Ջիմի Բատլերն ու Մաքս Սթրասը 31-ական միավոր են վաստակել հաղթող թիմի կազմում: Չիկագոն ներկայացնող թիմի կազմում ամենաշատ միավորները վաստակել է Դեմար Դե Ռոզանը՝ 26 միավոր:
«Մայամին» այս հաղթանակի շնորհիվ դուրս եկավ փլեյ-օֆֆ, որտեղ կխաղա «Միլուոկի Բաքսի» հետ։ «Չիկագոն» ավարտեց իր ելույթները NBA-ի ընթացիկ մրցաշրջանում։
Արևմտյան Կոնֆերենցիայում «Մինեսոտան» հաղթեց «Օկլահոմային» 120:95 հաշվով և ևս դուրս եկավ փլեյ-օֆֆ։