Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ «Կիլիկա» մարզադահլիճը հիմովին վերանորոգվել է և առաջնության ընթացքում ծառայելու է որպես մարզումային դահլիճ։ Այստեղ արդեն իրենց մարզումներն են անցկացնում առաջնությանը մասնակից թիմերը։
Հիշեցնենք, որ այսօր մարզահամերգային համալիրում կկայանա առաջնության բացման հանդիսավոր արարողությունը։ Մրցումները կսկսվեն ապրիլի 15–ից։