Բասկետբոլի լեգենդ Մայքլ Ջորդանի խաղակոշիկները աճուրդի են հանվել և վաճառվել ռեկորդային գնով։
Խաղակոշիկների գինը կազմել է 2,2 մլն դոլար, ինչը ռեկորդային է։
Նշենք, որ վաճառքի են հանվել Air Jordan 13 մարզակոշիկները, որոնցով Մայքլ Ջորդանը Չիկագո Բուլսի կազմում հանդես է եկել առաջնության եզրափակիչում 1998 թվականին։
Այս ցուցանիշը ռեկորդային է աճուրդներում սպորտային կոշիկների վաճառքի առումով։ Հատկանշական է, որ այս առումով նախկին ռեկորդը ևս Ջորդանի խաղակոշիկների վաճառքն էր 1,4 մլն դոլարով։