«Լեսթերը» շարունակում է հետաքրքրվել «Չելսիի» նախկին մարզիչ Գրեհեմ Փոթերի ծառայություններով, հայտնում է The Athletic-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Աղվեսները» կապվել են Փոթերի հետ Բրենդան Ռոջերսի հեռացվելուց հետո, սակայն մասնագետը մերժել է առաջարկը, քանի որ ցանկանում է հանգստանալ և որևէ թիմ չմարզել մինչև ամառ։
Աղբյուրի համաձայն՝ «Լեսթերը» դեռ հետաքրքրված է 47-ամյա մարզչով և կարող է նրան հրավիրել ամռանը։
Ապրիլի 11-ին «Լեսթերը» հայտարարեց Դին Սմիթին ակումբի գլխավոր մարզիչ նշանակելու մասին։ Նա պայմանագիր է կնքել մինչև այս մրցաշրջանի ավարտը։
























































