Ապրիլի 15-23-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի տղամարդկանց ընտրանու գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը Mediamax Sport-ին ասել է, որ հանդես են գալու 10 մարզիկով:
Հայաստանի հավաքականի վերջնական կազմն այսպիսի տեսք ունի՝
Գոռ Սահակյան (67 կգ), Ռաֆիկ Հարությունյան (81 կգ), Անդրանիկ Կարապետյան (89 կգ), Դավիթ Հովհաննիսյան, Արա Աղանյան (96 կգ), Գարիկ Կարապետյան (102 կգ), Սամվել Գասպարյան , Պետրոս Պետրոսյան (109 կգ), Վարազդատ Լալայան, Սիմոն Մարտիրոսյան (+109 կգ):
Հավաքականի մարզչական շտաբում է նաև Հակոբ Փիլոսյանը: