NBA-ում ավարտվեց կանոնավոր առաջնությունը և որոշվեցին փլեյ-օֆֆի և փլեյ-ինի առաջին շրջանի զույգերը։
🏀 Արևմտյան կոնֆերենցիա
Փլեյ-ինում «Լոս Անջելես Լեյքերսը» (7) կխաղա «Մինեսոտայի» հետ (8) հետ, իսկ «Նյու Օռլեանսը» (9) կխաղա «Օկլահոմայի» (10) հետ: Առաջին զույգի հաղթողը փլեյ-օֆֆի առաջին փուլում կհանդիպի «Մեմֆիսի» (2), երկրորդի զույգի հաղթողը կխաղա «Լեյքերս»-«Մինեսոտա» խաղում պարտվողի հետ՝ փլեյ-օֆֆում «Դենվեր Նագեթսի» (1) հետ խաղալու իրավունքի համար։ Փլեյ-օֆֆում «Սակրամենտո Քինգսը» (3) կխաղա «Գոլդեն Սթեյթի» (6), իսկ «Ֆենիքս Սանսը» (4) դեմ՝ «Լոս Անջելես Քլիպերսի» (5) դեմ:
🏀 Արևելյան կոնֆերենցիա
Փլեյ-ինում «Մայամին» (7) կխաղա «Ատլանտայի» (8), իսկ «Տորոնտոն» (9)՝ «Չիկագոյի» (10) դեմ: Առաջին խաղի հաղթողը փլեյ-օֆֆի առաջին փուլում կհանդիպի «Բոստոնին» (2), երկրորդ զույգի հաղթողը կխաղա Մայամի — Ատլանտա խաղի պարտվողի հետ՝ փլեյ-օֆֆի առաջին շրջանում «Միլուոքիի» (1) հետ խաղալու իրավունքի համար: Փլեյ-օֆֆում «Ֆիլադելֆիան» (3) կխաղա «Բրուքլինի» (6), իսկ «Քլիվլենդը» (4)՝ «Նյու Յորքի» (5) հետ: