MLS-ի 7-րդ տուրի խաղում «Կոլմաբուսը» մրցակցի հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «DC Յունայթեդին»։
Հյուրերի կազմում առաջին գոլը խփեց Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը՝ անվրեպ իրացնելով 11մ հարվածը։
Լուկասը հանդիպմանը մասնակցեց մեկնարկային րոպեներից՝ փոխարինվելով 85-րդ րոպեին։ Սա նրա 4-րդ գոլն էր այս մրցաշրջանում։
Այս հաղթանակից հետո «Կոլամբուսը» 13 միավորով 4-րդն է Արևելյան Կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում։
—
























































