«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը կարող է վերադառնալ մարզչական աշխատանքի։
Բելգիական «Բրյուգեն» հետաքրքրված է նորվեգացուն թիմ հրավիրելու հարցում:
«Բրյուգեի» նոր գլխավոր մարզչի մյուս թեկնածուներն են՝ Ռոննի Դեյլան (Ստանդարտ) և Դինո Թոփմելլերը, ով որպես օգնական աշխատել է «Լայպցիգում» և «Բավարիայում»:
























































