«Չելսիի» ժամանակավոր գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հետ զրույցում խոսել է մրցաշրջանի ավարտին իր նպատակների և Չեմպիոնների լիգայում հաղթելու հնարավորությունների մասին։
«Մենք ցանկանում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում։ Առջևում կարևոր խաղեր կան, և մենք պետք է հավատանք ինքներս մեզ։ Իմ հավատը թիմի հանդեպ ուժեղ է, և այսօր դա կասեմ խաղացողներին։
Ես միամիտ չեմ։ Մադրիդի «Ռեալը» մեծ ակումբ է, Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնը։ Բայց շանս կա։ Առջևում երկու խաղ կա։ Իմ խնդիրն է քայլ առ քայլ շարժվել առաջ։
Շատ ուրախ եմ Չեմպիոնների լիգայում կրկին պայքարելու համար։ Աշխարհի լավագույն մրցաշարը․ «Ռեալին» հաղթելը՝ մեծ մարտահրավեր է։ Բայց արդյո՞ք մեզ համար այլ նպատակներ մնացել են»,- ասել է Լեմպարդը:
























































