Անգլիացի մասնագետ Ֆրենկ Լեմպարդը խոսել է «Չելսիի» ժամանակավոր մարզիչ նշանակվելու մասին։
«Ես կանեմ ամեն հնարավորը, և հետո կտեսնենք, թե ինչ կլինի: Ես հուզված եմ, քանի որ այստեղ շատ տաղանդավոր խաղացողներ կան: Ինձ համար հեշտ էր ընդունել այս առաջարկը, սա իմ ակումբն է»,- Լեմպարդի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Չելսին» այսօր հայտարարել էր Լեմպարդի հետ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը պայմանագիր կնքելու մասին։ Ապրիլի 2-ին լոնդոնցիները պաշտոնանկ արեցին Գրեհեմ Փոթերին, ով գլխավորում էր թիմը սեպտեմբերից։
Լեմպարդն արդեն գլխավորել է «Չելսին» 2019-ից 2021 թվականներին։ Դրանից հետո անգլիացին մեկ տարի մարզել է «Էվերտոնը», որտեղից հեռացել է այս մրցաշրջանի ընթացքում։
























































