«Լիվերպուլի» հարձակվող Կոդի Գակպոն խոսել է Պրեմիեր լիգայում «Արսենալի» տպավորիչ արդյունքների մասին։
«Մենք պետք է ապացուցենք, որ «Լիվերպուլի» և «Արսենալի» միջև տարբերությունը փոքր է: Ամեն դեպքում, այն տարբերությունը չէ, ինչ կարող է թվալ մրցաշարային աղյուսակից։
Մենք դա ցույց տվեցինք որոշ խաղերում, բայց մեզ պակասում էր կայունությունը։ Մենք պետք է նորից ցուցադրենք մեր լավագույն խաղը»,- Գակպոյին է մեջբերում The Athletic-ը։
Մրցաշարային աղյուսակում «Արսենալը» 29 միավորով գերազանցում է «Լիվերպուլին»: Մերսիսայդցիները 8-րդ տեղում են։
























































