«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կրկին կգլխավորի «Չելսին», հայտնում է The Independent-ը:
Նշվում է, որ լոնդոնյան ակումբի ղեկավարությունն այս ամառ կզբաղվի հիմնական մարզչի փնտրտուքներով: Սպասվում է, որ այս մրցաշրջանը «Չելսին» կավարտի Ֆրենկ Լեմպարդի գլխավորությամբ:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ «Չելսին» բանակցություններ է վարում Յուլիան Նագելսմանի, Մաուրիսիո Պոչետինոյի և Լուիս Էնրիկեի հետ։
Կոնտեն «Չելսին» գխավորել է 2016-ից 2018 թվականներին՝ դառնալ ԱՊԼ (2016/17) և Անգլիայի գավաթի հաղթող (2017/18):