«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը վերադարձել է իր նախկին պաշտոնին։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ կողմերը պայմանավորվել են համագործակցության մասին, և կողմերն այժմ կապված են կարճաժամկետ պայմանագրով. այն ուժի մեջ է մինչև 2022/2023 մրցաշրջանի ավարտը։
The Athletic-ը ևս հայտնում է, որ կողմերը սկզբունքային համաձայնության են եկել։ Թիմի նախկին կիսապաշտպանն թիմը կգլխավորի մինչև մրցաշրջանի ավարտը, իսկ ակումբը կշարունակի աշխատել մշտական մարզիչ գտնելու ուղղությամբ։
Լեմպարդի մարզչական անձնակազմում կլինեն Էշլի Քոուլը, Ջո Էդվարդսը և Քրիս Ջոնսը: Նրանք միասին աշխատել են Ֆրենկի առաջին ժամանակաշրջանում «Չելսիում» (2019-2021) և «Էվերտոնում»:
Հաջորդ հանդիպումը «Չելսին» կանցկացնի ապրիլի 8-ին «Վուլվերհեմփթոն Վուլվզ»-ի դեմ:
























































