Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների նախկին գլխավոր մարզիչ Մարտին Օ’Նիլը կարող է վերադառնալ ֆուտբոլի Եվրոպայի բարձրագույն լիգա։
71-ամյա հյուսիսիռլանդացուն «Լեսթերը» դիտարկում է որպես հեռացված Բրենդան Ռոջերսին փոխարինողի։
Օ’Նիլն արդեն մարզել է «Լեսթերը» 1995-2000 թվականներին: Հետո նա թիմին բերեց Պրեմիեր լիգա և նրա հետ երկու Լիգայի գավաթ նվաճեց։ Մարտին Օ’Նիլը աշխատել է նաև «Նորվիչում», «Սելթիկում», «Աստոն Վիլլայում», «Սանդերլենդում», Իռլանդիայում և այլ թիմերում: