«Բարսելոնան» պատրաստվում է ամռանը ձեռք բերել «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահին։ Այս մասին հայտնում է Catalunya Radio-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ եգիպտացու աշխատավարձը կարող է խնդիր դառնալ կատալոնացիների համար։ Ակումբը կարող է հրաժարվել խաղացող գնելու մտքից՝ աշխատավարձերի սահմանափակման պատճառով։
31-ամյա խաղացողի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։ Ընդհանուր առմամբ, Սալահը թիմի կազմում անցկացրել է 295 հանդիպում, խփել 179 գոլ և կատարել 74 գոլային փոխանցում։
























































