ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը պաշտպանել է Անգլիայի Պրեմիեր լիգան և պատասխանել նրանց, ովքեր քննադատում են այս առաջնությունը։
Եվրոպական սուպերլիգայի կազմակերպիչները և Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը նրանց թվում են, ովքեր ասում են, որ Պրեմիեր լիգան աղավաղում է ֆուտբոլային շուկան:
«Չպետք է մոռանալ, որ նախանձը երբեք լավ խորհրդատու չի եղել։ Այն պահից ի վեր, երբ բրիտանական կառավարությունը, երկրպագուները և ակումբները «ոչ» ասացին Սուպերլիգային, Պրեմիեր լիգան քննադատվեց և որակվեց որպես հենց Սուպերլիգա, որը պետք է տապալվի:
Սակայն Պրեմիեր լիգայի հաջողությունը պատահական չէ։ Որդեգրելով տեսլականի, ռազմավարության և քրտնաջան աշխատանքի վրա հիմնված համարձակ մոտեցում՝ Պրեմիեր լիգայի ղեկավարներն ու ակումբները մշակել են ուշագրավ մոդել՝ հիմնված սպորտային արժանիքների և հարստության խիստ հավասարաչափ բաշխման վրա:
Սա ամենահավասար սկզբունքներով գործող համակարգերից մեկն է աշխարհում։ ԱՊԼ-ի մոդելը ոչ թե պետք է կործանել, այլ պետք է հետևել դրան։
Եվ թույլ տվեք հանգստացնել նրանց, ովքեր վախենում են, որ անգլիական ֆուտբոլը կկործանի ամեն ինչ իր ճանապարհին։ Թվերը չեն ստում. անգլիական ակումբները վերջին 20 տարում հինգ անգամ են հաղթել Չեմպիոնների լիգան: Վերջին տասը տարում ընդամենը երկու անգամ է անգլիական ակումբը նվաճել այս խորհրդանշական գավաթը:
Ճիշտ է, նախանձը տեսնում է ամեն ինչ, բացի ճշմարտությունից»,- ասել է Ալեքսանդր Չեֆերինը ՈւԵՖԱ-ի համագումարում: