Ալեքսանդր Չեֆերինը չորս տարի ժամկետով վերընտրվել է ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում: Նա եղել է միակ թեկնածուն։ Այս մասին հայտնի է դարձել ՈւԵՖԱ-ի հերթական 47-րդ համագումարում, որը տեղի է ունենում այսօր Լիսաբոնում։
Չեֆերինը կազմակերպության նախագահ է դարձել 2016 թվականի սեպտեմբերին՝ ՈւԵՖԱ-ի նախկին ղեկավար Միշել Պլատինիի պաշտոնանկությունից հետո։
2019 թվականին Չեֆերինը վերընտրվել է ՈւԵՖԱ-ի ղեկավարի պաշտոնում։ Այդ ժամանակ նա նույնպես միակ թեկնածուն էր։