Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Լեսթերից»:
Իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով՝ Մեդիսոնի նկատմամբ լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում «Տոտենհեմը»։
Մեդիսոնի գործող պայմանագիրը «Լեսթերի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի կեսերը: Transfermarkt-ը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո, թեև, հաշվի առնելով պայմանագրի ժամկետը, կիսապաշտպանի իրական տրանսֆերային արժեքը կարող է ավելի ցածր լինել:
Այս պահին «Լեսթերը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղում է: Եթե թիմը լքի ԱՊԼ-ն, Մեդիսոնի տրանսֆերային արժեքը կարող է ավելի քիչ արժենալ: