Ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովը այսօր նշում է ծննդյան 22-ամյակը։ Երիտասարդ թենիսիստը տարեդարձի օրը հնարավորություն կունենա նվաճելու կարիերայի երկրորդ տիտղոսը։
Երևանի ժամանակով 18։00-ին կկայանա Մոսկվայի ATP 250 շարքի մրցաշարի եզրափակիչը, որտեղ միմյանց դեմ մրցելու են Ադրիան Մանարինոն և Անդրեյ Ռուբլյովը։
Կիսաեզրափակչում Անդրեյ Ռուբլյովը առավելության էր հասել Մարին Չիլիչի նկատմամբ երկու սեթում 7-5, 6-4 հաշվով։
Անդրեյ Ռուբլյովը կարիերայի միակ տիտղոսը նվաճել է 2017 թվականին Խորվաթիայի Ումագ քաղաքի մրցաշարում։