Դուբայում շարունակվում է Dubai Duty Free tennis championships 2020 մրցաշարը: Այսօր մեկնարկել է 1/8 եզրափակիչը: Կայացել է 3 հանդիպում:
Ֆրանսիացի Պիեր Էբերը 3 սեթում՝ 5:7, 6:3, 6:7 հաշվով պարտվեց բրիտանացի Դենիել Էվանսին: Անդրեյ Ռուբլյովը 2 սեթում՝ 7:6, 6:0 հաշվով հաղթեց սերբ Ֆիլիպ Կրայինովիչին:
Մեծ հետաքրքրություն էր առաջացել Ալեքսանդր Բուբլիկ-Ստեֆանոս Ցիցիպաս դիմակայությունը: Հույն թենիսիստը 2 սեթում՝ 7:6, 6:4 հաշվով պարտության մատնեց Ղազախստանի ներկայացուցչին: 1 ժամ 38 րոպե տևած պայքարում Ցիցիպասը խլեց մրցակցի 1 գեյմ՝ զիջելով սեփական մեկը: